Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նշել է իր կարիերայի երկու ամենաբարդ մրցակիցներին։
«Ո՞ւմ դեմ էր ամենադժվարը խաղալը՝ Սերխիո Ռամոսի և Կոմպանիի»,- ասել է Լևանդովսկին Ռիո Ֆերդինանդի YouTube-ի ալիքում հրապարակված տեսանյութում:
Այս մրցաշրջանում լեհ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 17 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 19 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։
«Բարսելոնան» Իսպանիայի Պրիմերայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում. թիմը 13 տուրից հետո ունի 33 միավոր։