ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին հայտարարել է, որ թիմի գլխավոր նպատակը սեփական ոճի ձևավորումն է, այլ ոչ թե Չեմպիոնների լիգայում հաղթանակը։
«Կրկնօրինակել «Բարսելոնայի՞ն»։ Չեմ կարծում, որ մենք ցանկանում ենք որևէ մեկին կրկնօրինակել։ Մենք պահպանում ենք մեր ինքնությունը։ Այն գալիս է մեր երիտասարդ խաղացողներից։ Նայեք, թե ինչ խաղադաշտերում են հանդես գալիս մեր երիտասարդ ֆուտբոլիստները։
Երիտասարդները գիտեն, թե ինչպես է խաղում հիմնական թիմը։ Մեզ մոտ կան թե՛ փորձառու, թե՛ երիտասարդ ֆուտբոլիստներ։ Նպատակն այս տարի Չեմպիոնների լիգայում հաղթելը չէ, այլ սեփական խաղային ոճ ունենալը», — Նասեր Ալ-Հելայիֆիի խոսքերն է փոխանցում Diario Sport-ը։
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ն վաստակել է 29 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նրան հաջորդող «Մոնակոն» ունի վեց միավոր պակաս։