«Օսասունայի» հետ վերջին խաղում (4-0) վնասվածք է ստացել Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն, ում ապաքինումը ժամանակից շուտ կկայանա։
Ըստ Marca-ի՝ Ռոդրիգոն արդեն մարզվում է ընդհանուր խմբի հետ, և ակումբի բժիշկներն ամեն օր գնահատում են նրա վիճակը։
Այս պահին մարզչական շտաբն այլևս չի բացառում Ռոդրիգոյի մասնակցության հնարավորությունը Լա Լիգայի «Լեգանեսի» և Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլի» դեմ առաջիկա երկու հանդիպումներին։
Սակայն դժվար թե Ռոդրիգոն այս հանդիպումներում ընդգրկվի մեկնարկային կազմում։ Լավագույն դեպքում նա կներառվի հայտացուցակում։