Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացեց իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք բերեց բաժանորդներ՝ այժմ ալիքին բաժանորդագրված է ավելի քան 67 միլիոն մարդ։
Աստղային ֆուտբոլիստի վերջին հյուրը բլոգեր MrBeast-ն էր։ Հենց նրա YouTube ալիքն է ամենահայտնին աշխարհում՝ 331 միլիոն բաժանորդով։
Իր ալիքի նոր հաղորդմանը Ռոնալդուն բլոգերին ասել է, որ չի պատրաստվում գերազանցել YouTube-ի ամենաշատ բաժանորդների նրա ռեկորդը։
«Սա քո ռեկորդն է։ Չեմ ցանկանում գերազանցել այդ ռեկորդը»,- ասել է Ռոնալդուն։
Նշենք, որ 2023 թվականի սկզբից Կրիշտիանու Ռոնալդուն հանդես է գալիս Սաուդյան Արաբիայում՝ «Ալ-Նասրի» կազմում։