Երևանում շարունակում է ընթանալ ըմբշամարտի զինվորականների 37-րդ Աշխարհի առաջնությունը։
82 կգ քաշային ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի Հանրապետության մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:
Նշենք, որ Զինվորականների ըմբշամարտի 37-րդ Աշխարհի առաջնությանը մասնակցում են 24 երկրի ներկայացուցիչներ։ Ընդհանուր առմամբ Հայաստան են ժամանել մոտ 400 մասնակից: