«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան կազմել է ակումբի լեգենդար խաղացողների խորհրդանշական հավաքականը։
Բրազիլիացու կազմած թիմում դարպասապահի դիրքը զբաղեցրել է Վիկտոր Վալդեսը։ Պաշտպաններից Ռաֆինյան առանձնացրել է Ժորդի Ալբային, Ժերար Պիկեին ու Կառլես Պույոլին։ Կիսապաշտպանությունում Ռաֆինյան տեղակայել է չորս խաղացող՝ նրանք են Սերխիո Բուսկետսը, Չավին, Անդրես Ինիեստան և Ռոնալդինյոն։ Հարձակման եռյակը կազմված է Նեյմարից, Լուիս Սուարեսից և Լիոնել Մեսսիից։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա խաղացողը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։