Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Փյունիկ»-«Վեստ Արմենիա» այսօր կայանալիք հանդիպումը չի կայանալու մրցակից թիմի չներկայանալու պատճառով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի քարտուղարությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստները չեն ցանկանում դուրս գալ խաղադաշտ՝ ի նշան բողոքի շուրջ 3 ամիս չվճարված աշխատավարձերի համար:
Շուրջ 3 ամիս՝ առանց աշխատավարձի. Վեստ Արմենիայի ֆուտբոլիստներն ահազանգում են
«Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստներն ամբողջ թիմի անունից բողոք էին ներկայացրել՝ տեղեկություններ տրամադրելով Armsport.am-ի խմբագրությանը։ Ֆուտբոլիստների խոսքով՝ իրենք գրեթե 3 ամիս մնացել են առանց աշխատավարձերի:
Նախկինում Armsport.am-ը դիմել էր «Վեստ Արմենիային»՝ ֆուտբոլիստների աշխատավարձերի ուշացման հարցով: Ակումբից հայտնել էին, որ ուշացումները թեթև են եղել՝ նորմայի սահմաններում, սակայն ֆուտբոլիստները պնդում են հակառակը։