«Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը հետաքրքրված չէ Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի ձեռքբերմամբ։ Այս մասին հայտնում է Anfield-ը՝ հղում անելով բրիտանացի հայտնի լրագրող Ջեյմս Փիրսի խոսքերին։
«Ռեալում շատ են խոսում Չուամենիի մասին, այնպես չէ՞: Խոսակցություններ կան, որ ցանկանում են վաճառել նրան։ «Լիվերպուլի» մասին տեղեկությունը ծագել է այն պատճառով, որ մի քանի տարի առաջ «կարմիրները» հետաքրքրված էին նրանով, սակայն ֆուտբոլիստը որոշեց տեղափոխվել «Ռեալ»։ Ինձ ասացին, որ այս փուլում որևէ կոնկրետ բան չկա: Մենք կտեսնենք, թե ինչ կլինի հունվարին»,- Պիրսի խոսքերն է մեջբերում Պիրսի աղբյուրը։
Չուամենին «Բորդոյի» սան է։ Ֆրանսիացին «Ռեալում» է հանդես գալիս 2022 թվականից, իսկ մադրիդյան թիմին է միացել «Մոնակոյից»: