«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է մոտ ապագայում երկարաձգել պայմանագրի ժամկետը թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ: Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Գվարդիոլայի նոր պայմանագիրը «քաղաքայինների» հետ չի ներառում խզման տարբերակ, եթե «Մանչեսթեր Սիթին» հեռացվի Պրեմիեր լիգայից: Եթե ակումբն այդքան խիստ պատժվի ֆինանսական կանոնները խախտելու համար, իսպանացին կշարունակի աշխատել իր պաշտոնում։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ «քաղաքաբնակները» պայմանավորվել են իսպանացի մասնագետի հետ մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտն աշխատանքային պայմանագրի շուրջ։