Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Զինվորականների ըմբշամարտի 37-րդ առաջնությունը։
Առաջնության մեկնարկային օրը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտիկ Անդրանիկ Ավետիսյանը մրցեց Հյուսիսային Կորեան ներկայացնող Ջին Քիմ Քվանգի հետ և հաղթեց 9:7 հաշվով։
Ավելի վաղ 61 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈւ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սարգիս Բեգոյանը նվաճել է արծաթե մեդալ՝ զիջելով Ջին Քիմ Քվանգին՝ 4։8։