Բրազիլիայի հավաքականը մի ամբողջ արշավ է սկսել, որի նպատակն է պարզել, թե ինչ արմատներ ունեն թիմի խաղացողները։
Թիմի գլխավոր աստղ Վինիսիուս Ժունիորի կողմից անցկացված ԴՆԹ թեստը ցույց է տվել, որ նրա նախնիները Կամերունից են եղել։
Մադրիդի «Ռեալի» հարձակվողին հատուկ վկայական է հանձնվել, որը հաստատում է նրա կամերունական արմատները։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։