Միլանի «Ինտերի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Մարկո Մատերացին հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանի հետ հաշտվելու պատրաստակամության մասին։
«Այդ օրվանից ես չեմ խոսել Զիդանի հետ։ Մենք երբեք չենք խոսել այդ դեպքից առաջ և երբեք չենք խոսել դրանից հետո։ Մեր միջև հարաբերություններ չկան. նա ֆուտբոլի լեգենդ է, և ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան որպես խաղացողի և մարզչի, ով երեք անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգայում:
Ես այլևս ներողություն չեմ ակնկալում, բայց ես կցանկանայի խոսել նրա հետ այսքան տարի անց: Ես դրա հետ ոչ մի խնդիր չունեմ»,- Մատերացիի խոսքերն է մեջբերում Lucky Block-ին:
Հիշեցնենք, որ 2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում Իտալիայի հավաքականը 11 հետխաղյա մետրանոցներով հաղթեց ֆրանսիացիներին (1:1, 5:3):
110-րդ րոպեից Ֆրանսիան խաղում էր 10 հոգով․ Զիդանն ուղիղ կարմիր քարտ էր ստացել Մատերացիի կրծքին գլխով հարվածելու համար։ Պաշտպանը նախկինում բազմիցս խոստովանել է, որ հարվածից առաջ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել Զիդանի քրոջ հասցեին։