«Ալաշկերտը» խզել է պայմանագիրը թիմի պաշտպան Կլինտոն Բանգուրայի հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստն «Ալաշկերտին» էր միացել օգոստոսին՝ ազատ գործակալի կարգավիճակով։
Գանացի ֆուտբոլիստը, որը միաժամանակ նաև Ավստրիայի քաղաքացի է, մասնակցել է ընթացիկ առաջնության 7 հանդիպման և զգուշացվել դեղին քարտով 2 անգամ։ Նրա նախորդ ակումբը մոլդովական «Միլսամին» էր։
Նշենք, որ վերջերս «Ալաշկերտը» խզել էր պայմանագիրը նաև Խոսե Էմբալոյի հետ։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․