«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին կարող է գլխավորել ամերիկյան MLS-ում հանդես եկող «Ինտեր Մայամին», հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ իսպանցին «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյին փոխարինելու գլխավոր թեկնածուն է, որը թիմից հեռանում է անձնական պատճառներով։
Նշենք, որ Մարտինոն թիմը գլխավորում է 2023 թվականից։ Նրա գլխավորությամբ ակումբը նվաճեց Լիգայի գավաթը, սակայն ընթացիկ մրցաշրջանում դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆի առաջին շրջանից։