Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը Երևանում կկայանա ՈւԵՖԱ Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլի մինի-մրցաշարը, որտեղ Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Ուկրաինայի և Իսրայելի հավաքականները: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Մեր թիմը նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 2-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Կանանց Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին․
Դարպասապահներ
Էլլա Դե Կրույֆ — «Մաունթ Սենթ Վինսենտ» (ԱՄՆ)
Շողիկ Սարդարյան — «Ուրարտու-աղջիկներ»
Վիոլետա Մուսախանյան — «Ուրարտու-աղջիկներ»
Պաշտպաններ
Մարիանա Վարդանյան — «Ուրարտու-աղջիկներ»
Անի Օհանյան — «Ուրարտու-աղջիկներ»
Քնարիկ Բաղդասարյան — «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Վալենտինա Գրիգորյան — «Լեռնային Արցախ-աղջիկներ»
Թահլիա Զադեյան – «Ալբիոն Սան Դիեգո» (ԱՄՆ)
Նատալիա Մինիսյան — «Լեջենդս 07» (ԱՄՆ)
Սոֆիա Հարությունյան — «Բրեյքերս» (ԱՄՆ)
Մարիա Կասպորյանց — «Յենիսեյ-աղջիկներ» (Ռուսաստան)
Կիսապաշտպաններ
Ռոզալինա Երիցյան — «Փյունիկ-աղջիկներ»
Մարիամ Նիգոյան — «Ուրարտու-աղջիկներ»
Կարինե Մկրտչյան — «Փյունիկ-աղջիկներ»
Էլինա Մարտիրոսյան — «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Արմինե Վարդանյան — «Նոա-աղջիկներ»
Իզաբելլա Մանե Ներսեսյան — «ԼԱՖԿ ՍոԿալ» (ԱՄՆ)
Քելի Եսայան — «ԱԳԲՈՒ» (ԱՄՆ)
Հարձակվողներ
Միլենա Սայադյան — «Ուրարտու-աղջիկներ»
Տաթև Խաչատրյան — «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Շուշանիկ Հարությունյան — «Ուրարտու-աղջիկներ»
Նարինե Իսկանդարյան — «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Վիկտորյա Հակոբյան — «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Անժելիկա Ղահրամանյան — «Լեռնային Արցախ-աղջիկներ»
Հուրի Թորոսյան – «Տուդելա» (ԱՄՆ)
Մրցաշարի խաղացանկը՝ ստորև.
Նոյեմբերի 26 — Հայաստան — Ուկրաինա
Նոյեմբերի 29 — Ուկրաինա — Իսրայել
Դեկտեմբերի 2 — Իսրայել – Հայաստան