Այսօր՝ նոյեմբերի 20-ին, կայացել է 2026 թվականի աշխարհի առաջնության հարավամերիկյան ընտրական մրցաշարի հանդիպումը, որում մրցել են Բրազիլիայի և Ուրուգվայի հավաքականները:
Թիմերը խաղացել են Բրազիլիայի «Ֆորտե Նովա Արենա» մարզադաշտում: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
55-րդ րոպեին ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն բացել է հանդիպման հաշիվը։ Յոթ րոպե անց բրազիլացի կիսապաշտպան Ժերսոնը հավասարեցրել է հաշիվը՝ ձևակերպել է հանդիպման վերջնական արդյունքը։
Բրազիլիան 12 տուրից հետո 5-րդ տեղում է՝ 18 միավորով։ Ուրուգվայը 20 միավորով երկրորդ տեղում է։ Որակավորման փուլի աղյուսակը 25 միավորով գլխավորում է Արգենտինան։