«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը կրկնել է «Նապոլիի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Դիեգո Մարադոնայի նվաճումը՝ Արգենտինայի հավաքականի կազմում խփած գոլերի քանակով։
2026 թվականի աշխարհի առաջնության հարավամերիկյան ընտրական փուլի 12-րդ տուրի խաղում Մարտինեսը 32-րդ գոլլն է խփել ազգային թիմի կազմում՝ գրավելով Պերուի հավաքականի դարպասը։
Արգենտինա — Պերու հանդիպումը կայացել է նոյեմբերի 20-ի առավոտյան։ Թիմերը խաղացել են Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքի «Estadio Alberto Jaquinto Armando» մարզադաշտում: Հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
Մարտինեսը 27 տարեկան է, «Ինտերում» հանդես է գալիս 2018 թվականից։ Transfermarkt հեղինակավոր առցանց պորտալը հարձակվողի շուկայական արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո: