Ազգերի լիգայի խաղարկության B լիգայի 1-ին խմբի 6-րդ մրցափուլում Վրաստանի հավաքականն «Անդրուվ» մարզադաշտում 1:2 հաշվով զիջեց Չեխիայի ընտրանուն։
Տանտերերի կազմում գոլ խփեցին Պավել Շուլցը և Ադամ Գլոժեկը։ Հյուրերի կազմում աչքի ընկավ Ժորժ Միկաուտաձեն։
Խմբի մյուս խաղում Ուկրաինան 2:1 հաշվով հաղթեց Ալբանիային։ Ալեքսանդր Զինչենկոյի և Ռոման Յարեմչուկի խփած գոլերին պատասխանեց Նեդիմ Բայրամին։
4-րդ խմբում Մոնտենեգրոյի հավաքականը սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց Թուրքիայի ընտրանուն։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Նիկոլա Կրստովիչը։ Թուրքերի կազմում գոլ խփեց Քենան Յըլդըզը։
Ուելսը «Քարդիֆ Սիթիում» ջախջախեց Իսլանդիային՝ 4:1: Դուբլ ձևակերպեց Լիամ Կալենը, մեկական անգամ աչքի ընկան Բրենան Ջոնսոնը և Հարի Ուիլսոնը։ Իսլանդիայի կազմում գոլ խփեց Անդրի Գուդյոնսենը։