Ճապոնիայի հավաքականն Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում արտագնա խաղում հաղթեց Չինաստանի ընտրանուն։
Հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով՝ հօգուտ հյուրերի։ Մորիյասուի թիմի կազմում դուբլ ձևակերպեց ՆԵԿ-ի հարձակվող Կոկի Օգավան, ևս մեկ գոլ խփեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» պաշտպան Կո Իտակուրան։ Տանտերերի կազմում միակ գոլը խփեց Լին Լիանմինը։
Զուգահեռաբար ընթացող խաղում Ինդոնեզիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիայի թիմին։
C խմբում Ճապոնիայի հավաքականը 16 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Սաուդյան Արաբիան, Ինդոնեզիան, Չինաստանը և Ավստրալիան ունեն 6-ական միավոր ու կիսում են 2-5-րդ տեղերը։
A խմբում Ուզբեկստանի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց ԿԺԴՀ-ի թիմին։