Իտալացի հայտնի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատասխանել է այն հարցին, թե ով է իր կարիերայի ընթացքում ամենաուժեղ մրցակիցը.
«Ո՞վ էր լավագույնը նրանցից, ում դեմ հանդես եմ եկել: Ես հանդիպել եմ երեք սերնդի ֆուտբոլիստներ, ինչպե՞ս կարող եմ ընտրություն կատարել: Զիդան, Ռոնալդո, Մեսսի, Կրիշտիանու Ռոնալդու, Ինյեստա… Ընտրե՞լ մեկին: Նեյմար.․․
Նա պետք է հինգ «Ոսկե գնդակ» ստանար»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում Corriere della Sera-ն:
Ներկայումս 32-ամյա Նեյմարը հանդես է եկել Սաուդյան Արաբիայում՝ «Ալ-Հիլալում»: