«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մեկնաբանել է համեմատությունները գերմանական «Այնտրախտի» հարձակվող Օմար Մարմուշի հետ։
«Օմարը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է։ Մարմուշը թիմի առաջատարներից է։ Հուսով եմ, որ նրան անընդհատ չեն համեմատի ինձ հետ, քանի որ դա ճնշում կգործադրի նրա վրա։
Մի անվանեք նրան նոր Սալահ: Թող Օմարը վայելի իր կարիերան: Նա եզակի ֆուտբոլիստ է՝ իր ոճով»,- եգիպտոսցու խոսքերն է փոխանցում մերսիսայդյան ակումբի մամուլի ծառայությունը։
Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Մարմուշը տասը հանդիպում է անցկացրել։ 25-ամյա հարձակվողը դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։