ԱՄՆ-ի հավաքականը ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի քառորդ եզրափակչում 4-2 հաշվով հաղթել է Ճամայկայի թիմին։
Ամերիկացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Քրիստիան Պուլիշիչը, ևս մեկական գոլ խփեցին Տիմոթի Վեան ու Ռիկարդո Պեպին։ Ճամայկացիների կազմում դուբլ ձևակերպեց Դեմարայ Գրեը։ Երկու հանդիպումներից հետո ԱՄՆ-ը հաղթեց 5-2 հաշվով և դուրս եկավ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ։