Սան Մարինոյի հավաքականի մամուլի ծառայությունը արտասովոր գրառում է հրապարակել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի Լիխտենշտեյնի հետ խաղում տոնած պատմական հաղթանակի (3-1) և մրցաշարի C լիգա մուտք գործելու կապակցությամբ։
Սան Մարինոյի համարվում համարվում է ամենաթույլ հավաքականներից մեկը ոչ միայն Եվրոպայում, այլև ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է վերջին հորիզոնականը։ Բայց այսօր այս թիմը վերաշարադրեց իր պատմությունը։
Փաստն այն է, որ այսօր Լիխտենշտեյնի հետ խաղում թիը պատմության մեջ առաջին անգամ 3 գոլ խփեցին մեկ խաղում և հաղթեց 3-1 հաշվով։ Այս աղմկահարույց հաղթանակը Սան Մարինոյի թիմին թույլ տվեց խմբում զբաղեցնել առաջին տեղը՝ առաջ անցնելով ոչ միայն Լիխտենշտեյնից, այլև Ջիբրալթարից:
Նշենք նաև, որ Սան Մարինոյի հավաքականի համար, որը 1990 թվականից հանդես է գալիս ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում, այս հաղթանակը պատմության մեջ միայն երկրորդն է պաշտոնական խաղերում։ Լիխտենշտեյնի հետ առաջին խաղում Սան Մարինոյի թիմը հաղթել էր 1-0 հաշվով՝ ընդհատելով առանց հաղթանակի 140 հանդիպում տևած շարքը։