Այսօր Ազգերի լիգայի վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում կայացան Առաջին խմբի Խորվաթիա-Պորտուգալիա և Լեհաստան-Շոտլանդիա հանդիպումները։
Խորվաթները և պորտուգալացիները չպարզեցին հաղթողին՝ 1-1: Շոտլանդացիները 2-1 հաշվով հաղթեցին լեհերին։
Պորտուգալիայի հավաքականը 33-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը․ աչքի ընկավ Ժոաու Ֆելիքսը։ Հանդիպման 65-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Գվարդիոլը։
Շոտլանդիային հավաքականը բացեց հանդիպման հաշիվն արդեն երրորդ րոպեին․ աչքի ընկավ Մաքգինը։ Հանդիպման 59-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Պիատկովսկին։ Հանդիպման վերջին րոպեներին հյուրերին հաղթանակ պարգևեց Ռոբերտսոնը։
Մրցաշարային աղյուսակը
Այլ արդյունքներ
Ռումինիա — Կիպրոս / 4-1
Կոսովո — Լիտվա / 1-0
Բուլղարիա — Բելառուս / 1-1
Լյուքսեմբուրգ — Հս․Իռլանդիա / 2-2
Լիխտեյնշտեյն — Սան Մարինո / 1-3