«Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Ջոն Անդեր Մունդուատեն հայտնել է, որ հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է ընդգրկվել թիմի հայտացուցակում՝ նոյեմբերի 21-ին կայանալիք Գավաթի առաջին տուրի հանդիպմանը։
«Արսենը մոտ է այս հինգշաբթի «Յովե Էսպանյոլի» դեմ գավաթի խաղին հայտացուցակում հայտնվելուն»,- Sport24-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մունդուատեն:
21-ամյա Զախարյանը վնասվածքի պատճառով այս մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել։