Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատասխանել է Խորվաթիա իր հնարավոր վերադարձի մասին հարցին։
«Վերադարձ Խորվաթիայի առաջնությո”ւն. Կտեսնենք, բայց այս պահին ես դրա մասին չեմ մտածում։ Ուրախ եմ Ռակիտիչի համար. Նա վերադարձավ և այժմ իրեն լավ է զգում։ Նրա հետ հաճախ ենք շփվում։ Ես հետևում եմ «Հայդուկին», «Դինամոյին» և մնացած բոլոր ակումբներին։ Հանդիպումներ դիտում եմ զվարճանալու համար, երբ հնարավորություն է ստեղծվում»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում Index-ը։
Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Այս մրցաշրջանում 39-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում երեք գոլային փոխանցում է կատարել։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ Մոդրիչի շուկայական արժեքը կազմում է 6 միլիոն եվրո։