«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աժիոտաժ է առաջացրել երկրպագուների շրջանում՝ անդրադառնալով այն հարցին, թե ով է լինելու YouTube-ի իր ալիքի հաղորդման նոր հյուրը։
39-ամյա հարձակվողը տեսանյութ է հրապարակել, որում խոսում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գործընկեր Ռիո Ֆերդինանդի հետ։ Զրույցում վերջինս Կրիշտիանուին խնդրում է ասել, թե ով է լինելու իր ալիքի նոր հյուրը։ Ռոնալդուն Ռիոյին ասել է, որ դա գաղտնիք է, սակայն ակնարկել է, որ հայտնի մարդ է։ Այնուհետև նա ավելացրել է. «Մենք կպայթեցնենք համացանցը»:
Նախկինում ինքը՝ Ֆերդինանդը, և Կրիշտիանուի ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսը մասնակցել են Ռոնալդուի YouTube ալիքի մի քանի դրվագների։