ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի B խմբում Նորվեգիայի հավաքականը հաղթեց Ղազախստանին։ Նորվեգացիները հաղթեցին 5-0 հաշվով։
«Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա ֆուտբոլիստն իր պրոֆեսիոնալ կարիերայում արդեն ունի 278 գոլ։
Հետաքրքիր է, որ նույն տարիքում, երբ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն 24 տարեկան էին, նրանք համապատասխանաբար 197 և 132 գոլ էին խփել:
Բացի այդ, նա իր 25-րդ հեթ-տրիկը գրանցեց կարիերայում․ և դա ընդամենը 24 տարեկանում։
Հավելենք, որ այժմ հարձակվողն ընթացիկ մրցաշարում արդեն ունի 7 գոլ, ինչը նրան թույլ է տալիս գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը։ Հոլանդը նաև Ազգերի լիգայի մրցաշարի պատմության ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է՝ 19 գոլով։ Հոլանդը նաև Նորվեգիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։