Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանին հայտնվել է բրազիլական ակումբների ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է Calcio Napoli-ն:
«Ֆլամենգոն», «Պալմեյրասը» և «Ինտերնասիոնալը» ցանկանում են ձեռք բերել 33-ամյա հարձակվողին:
«Ամեն ինչ էլ կարող է պատահել: Էդիսոնով շատ ակումբներ են հետաքրքրված: Բրազիլական թիմերը իսկապես ուզում են իմ հաճախորդին տեսնել իրենց կազմում: «Նապոլիի» մտադրությունների մասին ոչինչ չեմ կարող ասել»,- նշել է հարձակվողի գործակալը:
ՊՍԺ-ի գոլահարը այս ամռանը ազատ գործակալի կարգավիճակ կստանա և մի շարք ակումբներ մտադիր են օգտվել այդ իրավիճակից:
Հիշեցնենք ՝ ավելի վաղ նշվում էր, Կավանին կարող է վերադառնալ Նեապոլ: Կավանին մինչև Ֆրանսիա տեղափոխվելը պաշտպանում էր «Նապոլիի» մարզական պատիվը:
Հաղորդվում էր, որ նեապոլյան ակումբը պատրաստ է տարեկան 7 միլիոն եվրո վճարել ուրուգվայցուն: