Հայաստանի ազգային հավաքականը այսօր՝ նոյեմբերի 17-ին Լատվիայի դեմ տարած արտագնա հաղթանակով (2:1) ավարտեց ելույթները Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլում։
Մեր ըտրանու կազմում հաղթական գոլը հեղինակեց Արթուր Միրանյանը, որը նրա համար առաջինն էր հավաքականի կազմում։
28-ամյա հարձակվողը այս գոլի շնորհիվ դարձավ ազգային հավաքականի կազմում առնվազն մեկ գոլի հեղինակ դարձած 78-րդ խաղացողը։