Անգլիայի հավաքականը Ազգերի լիգայի մրցաշարի վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ հաղթեց Իռլանդիայի թիմին 5-0 հաշվով։
51-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստ Սքալսը հեռացվեց խաղադաշտից, որից հետո 5 րոպեում տանտերերը երեք գնդակ ուղարկեցին իռլանդացիների դարպասը․ աչքի ընկան Քեյնը, Գորդոնը, Գալագերը։ 75-րդ րոպեին 4-րդ գոլը խփեց արդեն Բոուենը, իսկ քիչ անց Հարվուդ-Բելիսն իր նորամուտի խաղում դարձավ գոլի հեղինակ։
Էնթոնի Գորդոնը, Քոնոր Գալագերը, Ջարոդ Բոուենը և Թեյլոր Հարվուդ-Բելիսը խփեցին իրենց առաջին գոլերը Անգլիայի հավաքականի կազմում: Ավելին, «Սաութհեմփթոնի» պաշտպան Հարվուդ-Բելիսը գոլ խփեց իր դեբյուտային խաղում։
Չորս ֆուտբոլիստ 1930 թվականի հոկտեմբերից ի վեր առաջին անգամ իրենց առաջին գոլերը խփեցին մեկ խաղում։ Այն ժամանակ նմանատիպ ցուցանիշ էր գրանցվել Հս․Իռլանդիայի հետ խաղում։