ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 6-րդ մրցափուլում Հայաստանի ընտրանին Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում հանդիպեց Լատվիայի հավաքականի հետ։
Հայաստանի հավաքականը հաղթեց 2-1 հաշվով և 7 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը 4-րդ խմբում՝ վաստակելով B լիգա դուրս գալու համար անցումային հանդիպումներին մասնակցելու իրավունք։ Հանդիպման մանրամասներն՝ այստեղ։
Մեր հավաքականի կազմում հաղթական գոլը խփեց Արթուր Միրանյանը։ Արթուրն այսօր առաջին գոլը խփեց ազգային հավաքականի կազմում։
«Արթուր Միրանյանը վճռորոշ գոլը խփեց իր երկրի ազգային հավաքականի կազմում՝ Լատվիայի դեմ խաղում (2-1): Ռիգայում ընթացող հանդիպման 62-րդ րոպեին Միրանյանը փոխարինման դուրս եկավ և գոլի հեղինակ դարձավ 75-րդ րոպեին ու Հայաստանի հավաքականին ապահովեց Ազգերի լիգայի C Լիգայի 4-րդ խմբում երկրորդ հորիզոնականը։
Շնորհավորում ենք, Արթուր»,- գրել է ռումինական «Կլուժի» մամուլի ծառայությունը։