ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 6-րդ մրցափուլում Հայաստանի ընտրանին Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում հանդիպեց Լատվիայի հավաքականի հետ։
Հայաստանի հավաքականը հաղթեց 2-1 հաշվով և 7 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը 4-րդ խմբում՝ վաստակելով B լիգա դուրս գալու համար անցումային հանդիպումներին մասնակցելու իրավունք։ Հանդիպման մանրամասներն՝ այստեղ։
«Շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ, սպասում ենք ձեզ տանը»,- Հայաստանի հավաքականի հաղթանակին անդրադարձել է «Կրասնոդարի» մամուլի ծառայությունը։
Նշենք, որ կրասնոդարյան թիմի կազմում հանդես եկող Էդուարդ Սպերցյանն այսօր դարձավ գոլի հեղինակ, իսկ Գեորգի Հարությունյանը 20-րդ հանդիպումն անցկացրեց հավաքականի մարզաշապիկով։