Մադրիդի «Ատլետիկոն», Դորտմունդի «Բորուսիան» և «Լիվերպուլը» հետաքրքրություն են ցուցաբերում ՊՍՎ-ի 21-ամյա հարձակվող Ռիկարդո Պեպիի նկատմամբ։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թիմերն արդեն հարցում են կատարել հոլանդական ակումբին՝ ամերիկացի ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության վերաբերյալ։
ՊՍՎ-ն կքննարկի Պեպիի տրանսֆերը վաճառելու հարցը, եթե շահավետ առաջարկ ստանա:
Այս մրցաշրջանում Ռիկարդո Պեպին բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: