Միլանի «Ինտերը» որոշել է հաջորդ տարի բաժանվել Մարկո Արնաուտովիչից և Խոակին Կորեայից:
Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում, և միլանյան ակումբի ղեկավարությունը որոշել է չերկարաձգել պայմանագրերը, հայտնում է ինսայդեր Մատեո Մորետոն։
Եթե արտասովոր ոչինչ տեղի չունենա, ավստրիացին ու արգենտինացին 2025 թվականի ամռանը թիմից կհեռանան ազատ գործակալների կարգավիճակով։
35-ամյա Արնաուտովիչն ընթացիկ մրցաշրջանում Սիմոնե Ինձագիի թիմի կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ 30-ամյա Կորեան «ներաձուրիի» կազմում ընդամենը երեք հանդիպում է անցկացրել: