«Ուոթֆորդի» լեգենդ Թրոյ Դինին իր կարծիքն է հայտնել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի վերաբերյալ՝ ասելով, որ եգիպտացին համաշխարհային մակարդակի խաղացող չէ:
«Իմ փաստարկը միշտ եղել է այն, որ ես պարզապես չեմ կարծում, որ նա համաշխարհային մակարդակի խաղացող է: Եթե ես իմանայի, որ իմ երեխաները ցանկանում են հարձակվող դառնալ, ես նրանց կասեի, որ տեսնեն, թե ինչ է անում Վինիսիուս Ժունիորը, այլ ոչ թե Մոհամեդ Սալահը»,- ասել է Թրոյ Դինին:
Նշենք, որ Սալահը ընթացիկ մրցաշրջանում մերսիսայդյան ակումբի կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։