ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 6-րդ մրցափուլում Հայաստանի ընտրանին Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում կմրցի Լատվիայի հավաքականի հետ։
Հանդիպումը մեկնարկեց Երևանի ժամանակով 18։00-ին։
Այս պահին երկու թիմերն էլ ունեն 4-ական միավոր։ Այս դիմակայությունում պարտվող թիմը կուղևորվի D լիգա։ Հաղթող թիմը հնարավորություն կունենա մասնակցել անցումային խաղերին՝ B լիգա դուրս գալու համար․ այս սցենարը հնարավոր կլինի, եթե Ֆարերյան կղզիների հավաքականն այսօր չհաղթի հյուսիսմակեդոնացիներին։ Վերջիններս ապահովել են առաջին տեղը խմբում։
Լատվիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի բուլղարական մրցավարական անձնակազմը։ Հանդիպման մրցավար է նշանակվել Գեորգի Կաբակովը, մրցավարի օգնականներ՝ Մարտին Մարգարիտովը և Դիյան Վալկովը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Նիկոլա Պոպովը: VAR-ի մրցավար է նշանակվել Դրագոմիր Դրագանովը, VAR-ի մրցավարի օգնական՝ Վասիմիր Էլ-Հաթիբը:
Թիմերի մեկնարկային կազմերն՝ այստեղ։