«Պալմեյրասի» նախագահ Լեյլա Պերեյրան կտրականապես մերժել է Նեյմարին ձեռք բերելու հնարավորությունը։
Նրա խոսքով՝ ակումբը պատրաստ չէ ռիսկի դիմել՝ կապված ֆուտբոլիստի վնասվածքների հետ։
«Նեյմարը հանդես չի գա «Պալմեյրասում», մեր ակումբը բժշկական կենտրոն չէ, ես ցանկանում եմ, որ ֆուտբոլիստները պատրաստ լինեն հանդիպմանը, եթե մարզիչը դա պահանջի։
Մենք չենք ձեռք բերի մի ֆուտբոլիստի, ով չի կարողանա խաղադաշտ դուրս գալ»,- մեջբերում է ակումբի նախագահին DailySport-ը։