«Բարսելոնայի» 28-ամյա կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենն այլևս չի մտնում կատալոնական ակումբի պլանների մեջ։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ Դանիայի հավաքականի խաղացողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները։
Քրիստենսենը միացել է «Բարսելոնային» 2022 թվականի ամռանը՝ որպես ազատ գործակալ։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 75 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո: