«Կրասնոդարի» հարձակվող Ֆյոդոր Սմոլովը պարգևատրում է խոստացել իրենից գողացված ժամացույցի մասին տեղեկությունների համար։
Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ միջադեպը տեղի է ունեցել Կազանում կայացած Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի՝ «Ռուբինի» հետ հանդիպման ժամանակ (1:1)։ Գողացված ժամացույցի արժեքը գնահատվում է 7-8 մլն ռուբլի։
«Նոյեմբերի 10-ին Կազանում գողացել են իմ ժամացույցը: Եթե ունեք օգտակար տեղեկություններ, գրեք տելեգրամով … դրամական պարգևի համար: Լիակատար գաղտնիությունը երաշխավորված է»,- գրել է Սմոլովը սոցցանցի իր էջում։