Հայտնվել են կադրեր Կոսովոյի հավաքականի հանդերձարանից՝ Ռումինիայի հետ Ազգերի լիգայի 2-րդ խմբի 5-րդ տուրի հանդիպումից հետո, որտեղ արձանագրվել է հյուրերի թողած անկարգ վիճակը։
Լուսանկարներում երևում է Կոսովոյի հավաքականի հանդերձարանի սեղանը՝ ծածկված մեծ քանակությամբ կիսատ թողած պիցցայի տուփերով, ջրի շշերով և օգտագործված անձեռոցիկներով։ Բացի այդ, կադրից դատելով, աղբը գտնվում էր նաև հատակին: Ակնհայտ է, որ Կոսովոյի ընտրանու ֆուտբոլիստները որոշել են չմաքրել իրենց հետևից՝ թողնելով կեղտոտ հանդերձարան:
Ռումինիայի և Կոսովոյի հավաքականների միջև Ազգերի լիգայի 5-րդ տուրի խաղը դադարեցվել էր լրացուցիչ ժամանակում, երբ հյուր թիմի խաղացողները լքել են դաշտը՝ լսելով տանտերերի երկրպագուների պրոսերբական վանկարկումները: Հարկ է նշել, որ երկրպագուները և մրցակիցները մոտ մեկ ժամ սառը եղանակին սպասել են Կոսովոյի հավաքականի վերադարձին խաղադաշտ: