Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը կարծիք է հայտնել ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի մասին, որն անգլիացիների հետ կսկսի աշխատել 2025 թվականի սկզբից։
Քեյնը գերմանացի մասնագետի ղեկավարությամբ մարզվել է Մյունխենի «Բավարիայում»:
«Տուխելը չի խուսափի առճակատումից, եթե կարծի, որ դա անհրաժեշտ է։ Կարծում եմ՝ նա շատ անմիջական կլինի մամուլի հետ, բայց միշտ կպաշտպանի իր խաղացողներին։ Նա ասում է այն, ինչ մտածում է միանգամայն ուղիղ: Միգուցե «Բավարիայում» կային խաղացողներ, որոնց դա դուր չէր գալիս: Կարծում եմ՝ մարտին [Անգլիայի հավաքականում] կլինեն խաղացողներ, ովքեր կարող են չհամաձայնվել նրա որոշ մեթոդների հետ։ Ժամանակը ցույց կտա, բայց ես անհամբերությամբ սպասում եմ նրա հետ կրկին աշխատելուն:
Տուխելը հիանալի հնարավորություն ունի անել մի յուրահատուկ բան, որը նախկինում երբեք չի արվել։ Վստահ եմ, որ նա անհամբեր սպասում է մարտահրավերին»,- ասել է Քեյնը The Standard-ին: