Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժյուել Կունդեն խոսել է ֆուտբոլի հանդեպ իր սիրո մասին:
«Ես կստեմ, եթե ասեմ, որ սիրում եմ ֆուտբոլը նախկինի պես: Նախկինում դա իմ կիրքն էր, իսկ հիմա՝ աշխատանքը: Երբ ես նոր էի սկսում, խաղադաշտից դուրս իմ կյանքը երկրորդական էր»,- Կունդեի խոսքերը մեջբերել է Barca Universe-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
26-ամյա ֆրանսիացին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 55 միլիոն եվրո: