Ֆրանսիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեն խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի բացակայության մասին։ Հիշեցնենք, որ Մբապեն հրավիրված չէր ազգային հավաքականի վերջին երկու հավաքներին։
«Մենք բոլորս սիրում ենք Մբապեին: Նա բացառիկ ֆուտբոլիստ է այս երկրի համար։ Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ է նա արել և ինչ է անում մեր թիմի համար։ Բայց նրա բացակայությունը չի նշանակում, որ մենք այլևս երբեք չենք հաղթի մեր կյանքում»,- Կոնատեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ֆրանսիայի հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում կմրցի Իտալիայի հետ։ Խաղը կկայանա «Սան Սիրո» մարզադաշտում (Ջուզեպպե Մեացցա) և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին։