Լեյլա Պերեյրան, որը բրազիլական «Պալմեյրասի» նախագահն է, պատասխանել է այն հարցին, թե արդյոք ակումբը կարո՞ղ է պայմանագիր կնքել «Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարի հետ։
«Նեյմարը չի միանա «Պալմեյրասին», այս ակումբը բժշկական բաժանմունք չէ։ Ինձ պետք է մեկը, ով անմիջապես կմիանա և կարող է հենց վաղը խաղալ, եթե մարզիչը ցանկանա։ Ես ձեռք չեմ բերի մի խաղացողի, ով պատրաստ չէ ֆուտբոլ խաղալ»,- իր սոցցանցերում Լեյլայի խոսքերն է մեջբերում հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը բանակցություններ է վարում իր ակումբի հետ՝ բրազիլացու մշտական վնասվածքների պատճառով պայմանագիրը խզելու համար։ Այլ աղբյուրներ հերքել են այս տեղեկությունը։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը: Նեյմարը վերջերս ապաքինվել էր ծանր վնասվածքից, սակայն կրկին վնասվածք ստացավ և շարքից դուրս մնաց մոտ վեց շաբաթով: