«Բարսելոնան» չի մոռանում Լիոնել Մեսսիին, նույնիսկ նրա հեռանալուց հետո։ Այսօր ակումբը սոցցանցերում նշել է կարևոր ամսաթիվ․ 21 տարի առաջ, 2003 թվականի նոյեմբերի 16-ին, արգենտինացի հարձակվողն իր նորամուտն է նշել կատալոնական թիմի հիմնական կազմում։
Tal día como hoy… 🔍🐐 pic.twitter.com/8iYupZF0Ac
— FC Barcelona (@FCBarcelona_es) November 16, 2024
Ֆուտբոլային կենդանի լեգենդն իր նորամուտը նշել է «Պորտուի» հետ խաղում, երբ ընդամենը 16 տարեկան էր։ Այդ խաղում «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդը Մեսսիին դուրս է բերել խաղադաշտ 71-րդ րոպեին։ ՄԵսսին փոխարինել էր Ֆերնանդո Նավարոյին։
Այս նորամուտը դարձավ Մեսսիի մեծ կարիերայի սկիզբը, որի ընթացքում նա 17 մրցաշրջան անցկացրեց «Բարսելոնայում», դառնալով ակումբի խորհրդանիշը և պատմության մեջ նրա ամենակարևոր ֆուտբոլիստը։ Չնայած արգենտինացու կարիերայում տեղի ունեցած փոփոխություններին, «Բարսելոնան» շարունակում է նշել իր մեծագույն ֆուտբոլիստի ձեռքբերումները։
Ներկայումս Լիոնել Մեսսին հանդես է գալիս «Ինտեր Մայամիի» կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին ամերիկյան ակումբի համար անցկացրած 25 խաղերում խփել է 23 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։