«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ժամանակավոր գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելրոյը կարող է գլխավորել անգլիական Չեմփիոնշիփում հանդես եկող «Քովենտրին»։ Այս մասին հաղորդում է talkSPORT-ը։
Աղբյուրի համաձայն՝ հոլանդացի մասնագետն արդեն դիմում է ներկայացրել «Քովենտրիում» աշխատելու համար։
Չեմփիոնշիփի 15 տուրերից հետո «Քովենտրին» վաստակել է 16 միավոր և ներկայումս զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։ Վան Նիստելրոյն անցած ամառ «Մանչեստեր Յունայթեդ» էր եկել որպես մարզչի օգնական։ Էրիկ տեն Հագի հեռացումից հետո 48-ամյա մասնագետը զբաղեցրեց «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։