«Բարսելոնայում» միայն Ժյուլ Կունդեն է պատժվել ժամանակին չներկայանալու խնդրի պատճառով:
Ֆրանսիացի պաշտպանն երեք անգամ չի ընդգրկվել մեկնարկային կազմում ուշացումների պատճառով։ Նույնիսկ այն փաստը, որ նա թիմի ամենաջանասեր խաղացողներից է մարզումների ժամանակ, չի օգնել նրան խուսափել պատժից:
Առաջին անգամ դա տեղի է ունեցել մինչմրցաշրջանային նախապատրաստության ընթացքում: Չորս րոպե ուշացումը դժգոհություն առաջացրեց «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի մոտ: «Այսօր դու մեկնարկային կազմում չես լինի», — նշել է գերմանացին:
«Ալավեսի» հետ հանդիպումից առաջ Կունդեն կրկին ուշացել է, այդ դեպքում արդեն երկու րոպե:
«Ուշացումը, նույնիսկ մեկ րոպե, անհարգալից վերաբերմունք է քո թիմակիցների նկատմամբ: Դու գիտես կանոնները», — հստակեցրել է կատալոնացիների գլխավոր մարզիչը:
Արդյունքում Կունդեն խաղն անցկացրել է պահեստայինների նստարանին:
Երրորդ դրվագը տեղի է ունեցել «Էսպանյոլի» դեմ դերբիից առաջ: Ֆրանսիացին մեկ րոպե ուշացման համար ստացել է ահա այսպիսի պատասխան. «Երբ ես ասում եմ 13:30, դա չի նշանակում 13:29 կամ 13:31»:
Ֆլիկի կարգապահական մոտեցումը կատակների թեմա է դարձել թիմում, խաղացողները փորձում են չուշանալ և նույնիսկ սկսել են խաղադրույքներ կատարել, թե ով կլինի գլխավոր մարզչի հաջորդ «զոհը»:
«Սա վախեցնող է, իսկապես վախեցնող…» – ասել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոն հարցազրույցներից մեկում: