ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի A լիգայի 2-րդ խմբի 5-րդ տուրի խաղում, որում հանդիպել են Ֆրանսիայի և Իսրայելի հավաքականները, բերման է ենթարկվել մոտ 40 երկրպագու, որոնք ծեծկռտուք են սկսել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի տրիբունաներում։ Այս մասին հայտնում է հայտնի ֆրանսիական L’Équipe առցանց հրատարակությունը։
Ըստ աղբյուրի՝ ավելի ուշ մոտ 20 մարդ ազատ է արձակվել, իսկ երկու հոգի բերման են ենթարկվել։ Իսրայել-Ֆրանսիա հանդիպումը կայացել է նախօրեին՝ նոյեմբերի 14-ին։ Խաղն ավարտվել է 0:0 հաշվով։ Խմբային փուլի հինգ հանդիպումներից հետո Ֆրանսիայի հավաքականն ունի 10 միավոր և երկրորդ տեղում է։
Իսրայելը վաստակել է մեկ միավոր և չորրորդ տեղում է։ Երկրորդ քառյակը գլխավորում է Իտալիայի հավաքականը, որը հինգ խաղից հետո ունի 13 միավոր։ Բելգիայի հավաքականը չորս միավորով երրորդ տեղում է։