Այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Յուվենտուսը» կհայտարարի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին։ Այս մասին հայտնել է լրագրող Կավե Սոլհեկոլը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Նախկինում տեղեկություններ կային, որ Պոգբան այլևս չի խաղա «Ծեր սինյորայի» կազմում։ Նշվում էր նաև, որ խաղացողով հետաքրքրված են Անգլիայի, Եվրոպայի և Սաուդյան Արաբիայի թիմեր, սակայն ֆուտբոլիստի աշխատանքի տեղավորման շուրջ բանակցությունները կսկսվեն թուրինյան թիմի հետ պայմանագրի խզումից հետո:
Հիշեցնենք, որ Լոզանի մարզական արբիտրաժային դատարանի (CAS) որոշմամբ 31-ամյա ֆրանսիացին իրավունք ունի մարզումներին վերադառնալ 2025 թվականի հունվարին, իսկ մարտից կարող է խաղալ։ Վերջին անգամ Պոգբան խաղադաշտ է դուրս եկել 2023 թվականի սեպտեմբերի 3-ին։